Կարագեր. «Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում Մխիթարյանի շուրջ»
Սպորտ
19:40 01/11/2016
Հայաստան

Կարագեր. «Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում Մխիթարյանի շուրջ»

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը, ով այժմ աշխատում է «Sky Sports»-ում` որպես վերլուծաբան, խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» ցուցադրած խաղի, ինչպես նաև ամռանը Ժոզե Մոուրինյոյի նախաձեռնությամբ մանկունյանցիների իրականացրած տրասնֆերների մասին:

«Այսպիսի տրանսֆերները նախատեսված են Պրեմիեր լիգայում հաղթելու համար: Իբրահիմովիչի հետ չես կարող 2-3 տարում թիմ կառուցելու ծրագիր իրագործել: Եթե դու նման խաղացողի ես գնել, նշանակում է դու նրան ձեռք ես բերում ներկայի համար:

Պոգբան 23 տարեկան է, և նրա լավագույն տարիները դեռ առջևում են, բայց նրա տրանսֆերի գինը համաշխարհային ռեկորդ է, ինչը շատ բան է վկայում: Մխիթարյանի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել: Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում նրա շուրջ:

Էրիկ Բային լավ է հանդես գալիս կենտրոնական պաշտպանի դերում, սակայն, ցավոք, նա վնասվածք ունի և տևական ժամանակ չի կարողանա օգնել թիմին»,- ասել է Կարագերը:

Placeholder
Կարագեր. «Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում Մխիթարյանի շուրջ»