Լևոն Արոնյանի դիրքը և գործակիցը չի փոխվել
Սպորտ
17:00 01/11/2016
Աշխարհ

Լևոն Արոնյանի դիրքը և գործակիցը չի փոխվել

ՖԻԴԵ-ն  հրապարակել է վարկանիշային աղյուսակները` նոյեմբերի 1-ի դրությամբ: Աշխարհի  ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2853): Երկրորդ հորիզոնականում է Ֆաբիանո Կարուանան (2823), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2811):

Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, նախորդ ամսվա համեմատ Լևոն Արոնյանի դիրքը և գործակիցը չի փոխվել: Արոնյանը (2795) ընթանում է 5-րդ հորիզոնականում: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստնեի ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. Վլադիմիր Հակոբյանը  (2675) գտնվում է 68-րդ հորիզոնականում, Սերգեյ Մովսիսյանը (2672)` 74-րդ  և Գաբրիել Սարգսյանը (2667) ` 81-րդ:

Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2635): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2580): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2561): Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) գտնվում է 34-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2439)` 37-րդ:

Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ռիչարդ Ռապորտը (2730), երկրորդ հորիզոնականում է  Վեյ Յին (2706), իսկ Դուդա Յան-Քշիշտոֆը (2684) գտնվում է 3-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուել Պետրոսյանը (2551) գտնվում է  37-րդ հորիզոնականում , Տիգրան Հարությունյանը (2501)` 56-րդ, Հայկ Մարտիրոսյանը (2496) ` 61-րդ:

Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները: Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2894): Երկրորդ հորիզոնականում է Հիկարու Նակամուրան (2839), իսկ Յան Նեպոմնյաշչին (2812) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2770) գտնվում է 10-րդ հորիզոնականում:

Արագ շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ. Հրանտ Մելքումյանը (2736) գտնվում է  24-րդ հորիզոնականում, Սերգեյ Մովսիսյանը (2717) ` 34-րդ,  Տիգրան Լ. Պետրոսյան (2715)` 36-րդ, Վլադիմիր Հակոբյան (2698)` 53-րդ  և Գաբրիել Սարգսյանը (2673)` 70-րդ:

Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է չինացի գրոսմայստեր Դին Լիժենը (2875): Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2873) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմևը (2850) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2830) գտնվում է 5-րդ հորիզոնականում:

Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2720) գտնվում է 37-րդ հորիզոնականում, Տիգրան Լ. Պետրոսյան (2717)` 38-րդ,  Հրանտ Մելքումյանը (2712)  42-րդ,
Սերգեյ Մովսիսյանը (2658) ` 85-րդ և Վլադիմիր Հակոբյանը (2654)` 89-րդ:

Placeholder
Լևոն Արոնյանի դիրքը և գործակիցը չի փոխվել