Ռուս մարզիչը բռունցքով հարվածել է իռլանդացի 15-ամյա մարզուհուն
Սպորտ
17:24 01/11/2016
Աշխարհ

Ռուս մարզիչը բռունցքով հարվածել է իռլանդացի 15-ամյա մարզուհուն

Կանանց բռնցքամարտի ծագող աստղ, Իռլանդիայի ներկայացուցիչ Մերի Քեյթ Նևինը մեղադրել է ռուս մարզչին` իր վրա հարձակվելու և իրեն ծեծի ենթարկելու մեջ: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը:

Միջադեպը տեղի է ունեցել գերմանական Շտրալզունդ քաղաքում, որտեղ անց էր կացվում բռնցքամարտի «Queens Cup» միջազգային մրցաշարը: 15-ամյա չեմպիոնուհին պատմում է, որ ընկերուհու հետ քայլում էր հյուրանոցային համալիրի միջանցքով, երբ մարզիչը հարձակվել է իր վրա և բռունցքով խփել աչքին:

Նևինին տարել են մոտակա հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել: Իռլանդիայի հավաքականի մարզիչ Բերնլի Հարոլդը ցնցված է դեպքից և հայտարարել է, որ մինչև վերջ կտանեն գործը` հոգեպես խախտված մարզչին պատժելու համար:

Բացի Գերմանիայի ոստիկանությունից, գործը կքննեն նաև Իռլանդիայի բռնցքամարտի ասոցիացիան, ռուսական կողմը և միջազգային կազմակերպությունները: Ռուս մարզչի անունը չի հրապարակվում:

Placeholder
Ռուս մարզիչը բռունցքով հարվածել է իռլանդացի 15-ամյա մարզուհուն