Արմեն Ամիրյանը 5 առանձնատուն ունի. ՀԺ
Օրվա մամուլ
08:47 02/11/2016

Արմեն Ամիրյանը 5 առանձնատուն ունի. ՀԺ

ՀՀ մշակույթի նախարար  Արմեն Ամիրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց  էթիկայի հանձնաժողով է ներկայացրել  իր ունեցվածքի, եկամուտների հայտարարագիրը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ  նա որպես  անշարժ գույք ունի  5 առանձնատուն,  7 հողամաս,  2 հասարակական նշանակության շինություն, իսկ նրան պատկանող շարժական գույքը մեկն է՝  Nissan  Altima  2.5 տեսակի  ավտոմեքենա։

Մշակույթի նախարարը  120 միլիոն դրամ էլ փոխառություն է  հանձնել  (որը սովորաբար ավանդի տեսքով է լինում)։  Պաշտոնը ստանալու օրվա դրությամբ  Արմեն Ամիրյանն ունեցել է  12 մլն դրամ և  45 հազար ԱՄՆ դոլար։  Մինչ նախարար նշանակվելը նա եկամուտ է ստացել  աշխատավարձից՝  մոտ 3 միլիոն դրամ,  526 հազար դրամ՝  վարձակալության դիմաց  ստացած  վճարից,  իսկ մեկ այլ տարածք վարձակալությամբ  հանձնելով նա ստացել է  135 հազար ԱՄՆ դոլար եկամուտ։

Placeholder
Արմեն Ամիրյանը 5 առանձնատուն ունի. ՀԺ