Էջմիածնի նախկին քաղաքապետը փորձում է իր համար տեղ ապահովել խորհրդարանում. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:57 02/11/2016

Էջմիածնի նախկին քաղաքապետը փորձում է իր համար տեղ ապահովել խորհրդարանում. «Ժամանակ»

Հոկտեմբերի 2-ին կայացած  ՏԻՄ ընտրություններում  Էջմիածնում  Գեներալ մանվել  Գրիգորյանի ու նրա  որդու  հետ  տարաձայնություններ ունեցած  Էջմիածնի նախկին քաղաքապետ  Հրաչիկ Աբգարյանը  օրերս այցելել է  «Հայկական վերածնունդ»  կուսակցության նախագահ  Արթուր Բաղդասարյանին և  փորձել ԱԺ ընտրություններից առաջ  Էջմիածնում ձայներ ապահովելու դիմաց  ՀՎԿ ցուցակում իր համար  անցողիկ տեղի շուրջ  պայմանավորվել։  Արթուր Բաղդասարյանը հանուն Էջմիածնի  կարծես չի մերժել. Գրել է «Ժամանակ»-ը:

«Նշենք, որ  ՀՎԿ-ին միացած  կուսակցությունների  ղեկավարները  պատրաստվում են արտահերթ  համագումար հրավիրել և  բարձրացնել  Արթուր Բաղդասարյանին  կուսակցության նախագահի  պաշտոնից  հեռացնելու հարցը,  քանի որ նա չի  կատարել իր խոստումը և  խորհրդարանական  ընտրությունների ցուցակում  իրենց  խոստացված տեղերը չեն ապահովվել»։

Placeholder
Էջմիածնի նախկին քաղաքապետը փորձում է իր համար տեղ ապահովել խորհրդարանում. «Ժամանակ»