Ներիր, որ ներվի քեզ. Աշոտյանը՝ Ծառուկյանին
Քաղաքական
16:39 02/11/2016
Հայաստան

Ներիր, որ ներվի քեզ. Աշոտյանը՝ Ծառուկյանին

«Քանի դեռ Գագիկ Ծառուկյանը չի հայտարարել հանրային քաղաքականություն վերադառնալու վերջնական որոշման մասին, իր բոլոր մտորումները իր ներքին գործն են», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա առաջարկեց լրագրողներին «չխառնվել Գագիկ Ծառուկյանի ներքին գործերին»: Արձագանքելով Ծառուկյանի՝  ներելու վերաբերյալ հայտարարությանը, Աշոտյանը ասաց. «Իհարկե, դա քրիստոնեական է: Քրիստոնեական բարոյագիտությունը ավելի հեռուն է գնացել այս պատվիրանների մեջ՝  ձևակերպելով ներիր, որ ներվի քեզ սկզբունքը»:

Հիշեցնենք՝  հոկտեմբերի 26-ին «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան և Իրան» արդյունաբերական ցուցահանդեսում գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ներել է իրեն վիրավորած բոլոր գործիչներին. «Ինչքան մարդը հզոր ա, ուժեղ ա, բարի ա, այնքան կամեցող ա, ներող ա, որ ամբողջ քաղաքական հանրությունն էլ իմանա: Ծառուկյանը նենգ մարդ չի, բարի ա ու ներող ա: Ես բոլորին ներում եմ: Ես դրանք մոռացել եմ ու ներել»:

Placeholder
Ներիր, որ ներվի քեզ. Աշոտյանը՝ Ծառուկյանին