Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի բնապահպանության նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի հետ համաձայնության է եկել Գառնու տարածքում գտնվող «Քարերի սիմֆոնիայի» տարածքը քարտեզագրելու, անձնագրավորելու, պահպանման գոտի առանձնացնելու համար: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Դրա համար կհատկացվի գումար: Դա լրացուցիչ եկամուտ կապահովի սկզբնական շրջանում կառավարողին, հետագայում նաև՝ համայնքին», -հավելեց նախարարը:
Բնապահպանները բազմիցս են ահազանգել, որ Գառնու «Բազալտե երգեհոն» կամ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը մեծահարուստների համար ծառայում է շինանյութ՝ առանձնատներ կառուցելու հարցում: