ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է iPhone 7-ի վաճառքը
ՏՀՏ-ն Հայաստանում
14:07 02/11/2016
Հայաստան

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է iPhone 7-ի վաճառքը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում է iPhone 7 սմարթֆոնի վաճառքը, որն առայժմ կարելի է գնել բացառապես Արգիշտի 4/1 սպասարկման կենտրոնում: Սմարթֆոնի գինը 439 900 դրամ է:

Ընկերությունից հայտնում են՝ ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

«Մեր ընկերությունը շարունակում է իր բաժանորդներին առաջարկել ամենանորարարական ապրանքներն ու ծառայությունները: Այս օրերի ամենապահանջարկված սմարթֆոններից մեկը՝ iPhone7-ը, այժմ կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Սա ևս մեկ հիանալի առիթ է վայելելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերարագ 4G ցանցի հնարավորությունները»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 

Placeholder
ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է iPhone 7-ի վաճառքը