Նախարար. Հայաստանի ջրային 55 օբյեկտներում  կիրականացվի 131 դիտարկում
Տնտեսություն
17:10 02/11/2016
Հայաստան

Նախարար. Հայաստանի ջրային 55 օբյեկտներում կիրականացվի 131 դիտարկում

Հայաստանի ջրային 55 օբյեկտներում, ներառյալ խոշոր  ջրամբարներում և գետերում կիրականացվի 131 դիտարկում 40-60 աղտոտիչների վերաբերյալ: Այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծով՝ բնապահպանության ոլորտի ծրագրերի ֆինանսավորումը ներկայացրեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Դրանց հիման վրա կներկայացվի համապատասխան քաղաքականություն»,-ասաց նա:

Հաջորդ ծրագիրը Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում ձկան ու խեցգետնեի հաշվառման իրականացումն է:

«Դրա նպատակն ի վերջո գնահատելն է իրականացվող քաղաքականության արդյունավետությունը»,-ասաց նա:

Բնապահպանական այլ ծրագրերի մասին՝ տեսանյութում:

Placeholder
Նախարար. Հայաստանի ջրային 55 օբյեկտներում կիրականացվի 131 դիտարկում