«Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքը կքարտեզագրեն
Հասարակություն
19:14 02/11/2016
Հայաստան

«Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքը կքարտեզագրեն

Հայաստանի բնապահպանության նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի  հետ համաձայնության է եկել Գառնու տարածքում գտնվող «Քարերի սիմֆոնիայի» տարածքը քարտեզագրելու, անձնագրավորելու, պահպանման գոտի առանձնացնելու համար: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Դրա համար կհատկացվի գումար: Դա լրացուցիչ եկամուտ կապահովի սկզբնական շրջանում կառավարողին, հետագայում նաև՝ համայնքին», -հավելեց նախարարը:

Բնապահպանները բազմիցս են ահազանգել, որ Գառնու «Բազալտե երգեհոն» կամ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը մեծահարուստների համար ծառայում է շինանյութ՝ առանձնատներ կառուցելու հարցում:

Placeholder
«Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքը կքարտեզագրեն