ՀՀԿ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը, ընտրական շտաբը՝ Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:18 03/11/2016

ՀՀԿ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը, ընտրական շտաբը՝ Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը հնարավոր է ղեկավարի վարչապետ Կարեն Կարապետյանը, որի շուրջ «ա լյա Սամվել Բալասանյան» դաշինք կստեղծվի, իսկ Սերժ Սարգսյանը կղեկավարի ՀՀԿ շտաբը: Սակայն իրավաբանները համաձայնության չեն կարողանում գալ` օրենքը թույլատրո՞ւմ է Կարեն Կարապետյանին պատգամավորի թեկնածու գրանցվել, թե՞ ոչ: Օրակարգում գտնվող` Կարեն Կարապետյանի ՀՀԿ անդամակցության հարցն էլ կորոշվի ՀՀԿ համագումարից մեկ շաբաթ առաջ:

Պայմանավորվածություն կա, որ այդ մասին կհայտարարի անձամբ Կարեն Կարապետյանը, ուրիշ ոչ ոք: …Ի դեպ, Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցման հետ կապված՝ ևս որոշակի «խնդիրներ» կան, որոնք կապված են ՀՀԿ թյունինգի, կառուցվածքային փոփոխությունների հետ, ինչպես նաև ՀՀԿ նախագահի և ՀՀԿ խորհրդի ղեկավարի ստատուսների անջատման (մեկը Սերժ Սարգսյանը, մյուսը Կարեն Կարապետյանը կզբաղեցնի»:

 

Placeholder
ՀՀԿ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը, ընտրական շտաբը՝ Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»