«Ֆեյսբուք»-ի բաժնետոմսերի գնանկում է տեղի ունեցել
Աշխարհում
11:30 03/11/2016
Աշխարհ

«Ֆեյսբուք»-ի բաժնետոմսերի գնանկում է տեղի ունեցել

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքը նվազել է շուրջ 7,85 տոկոսով՝ հասնելով մեկ արժեթղթի համար 117,19 դոլարի` ԱՄՆ ֆոնդային բորսայի փակվելուց հետո: «Գազետա. ռու»-ն գրում է, որ այս մասին հաղորդում է RNS-ը։

Նշվում է, որ գնանկումը տեղի է ունեցել գովազդից ստացված եկամտի աճի դանդաղեցման ֆոնին: Սոցիալական ցանցի ֆինանսական տնօրեն Դևիդ Վեները հայտարարել է, որ գովազդից ստացվող եկամտի աճը կդանդաղի գովազդի ծավալի սահմանափակման պատճառով, որը «Ֆեյսբուք» -ը կարող է ցուցադրել իր օգտատերերին։

Աղբյուրը գրում է նաև, որ ընկերությունը նախատեսում է ներդրումների մեծ ծավալ իրականացնել 2017թվականին,  ինչը կհանգեցնի ծախսերի կտրուկ աճի։

Placeholder
«Ֆեյսբուք»-ի բաժնետոմսերի գնանկում է տեղի ունեցել