2017 թվականին Հայաստանը ԵՄ-ից կստանա 4.3 մլրդ դրամի վարկային միջոցներ
Տնտեսություն
17:29 03/11/2016
Հայաստան

2017 թվականին Հայաստանը ԵՄ-ից կստանա 4.3 մլրդ դրամի վարկային միջոցներ

Հայաստանը 2017 թվականին  Եվրոպական Միությունից կստանա 9.1 միլիարդ դրամի պաշտոնական դրամաշնորհ: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

«Պաշտոնական դրամաշնորհները նախատեսված չեն նպատակային ծրագրերի համար: 2016 թվականին Հայաստանը Եվրոպական Միությունից ստացել է 12.76 միլիարդ դրամի պաշտոնական դրամաշնորհ»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքերով՝  նպատակային ծրագրերի  համար նախատեսված դրամաշնորհների շրջանակներում Հայաստանը հաջորդ տարի ԵՄ-ից կստանա 9.7 միլիարդ դրամի դրամաշնորհ, որն իր մեջ ներառում է ինչպես Եվրահանձնաժողովից, այնպես էլ եվրոպական ծագում ունեցող այլ աղբյուրներից դրամաշնորհներ:

Ինչ վերաբերում է վարկային միջոցներին, ապա, ըստ Ատոմ Ջանջուղազյանի, 2017թ. ընթացքում Հայաստանը ԵՄ-ից կստանա 4.3 մլրդ դրամի վարկային միջոցներ:

 

Placeholder
2017 թվականին Հայաստանը ԵՄ-ից կստանա 4.3 մլրդ դրամի վարկային միջոցներ