Վարչապետի արձագանքը՝  ԾԻԳ-երի լուծարման որոշումներին
Տնտեսություն
14:49 03/11/2016
Հայաստան

Վարչապետի արձագանքը՝ ԾԻԳ-երի լուծարման որոշումներին

Կառավարության ընդունած որոշումներով մի շարք պետական հիմնարկներ  լուծարվեցին: Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցեց, որ լուծարվում է ԱԻՆ «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:

Արձագանքելով՝ որոշմանը, վարրչապետը նշեց.  «Ինձ է շատ դուր է գալիս այս որոշումը»:

Այլ որոշումներով դարարեցվեցին ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» և «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների գործունեությունը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ նշված հիմնարկի լուծարմամբ կտնտեսվի 61 միլիոն դրամ:

Մեկ այլ որոշմամբ  լուրծարվեց նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սևան թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակը»:

 

Placeholder
Վարչապետի արձագանքը՝ ԾԻԳ-երի լուծարման որոշումներին