Վարչապետը սպորտի նախարարի քայլերը դեռ չի նկատում
Իրավունք
12:41 03/11/2016
Հայաստան

Վարչապետը սպորտի նախարարի քայլերը դեռ չի նկատում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա նիստում մտահոգիչ համարեց Հայաստանում մինչև 18 տարեկան անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու վերաբերյալ  ուսումնասիրությունների արդյունքները:

«Խնդրի նկատմամբ վերահսկողություն իրականացնողը գործող օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններն են, որոնք լիազորված են կիրառելու վարչական տույժեր 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու դեպքում»,-հիշեցրեց Կարեն Կարապետյանը:

Նա ՏԻՄ-երին առաջարկեց պատշաճ վերահսկողություն իրականացնել խնդրի նկատմամբ:

«Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել տարբեր սրճարաններին, ակումբներին ու զվարճանքի այլ վայրերին»,-ասաց վարչապետը:

Նա տեղեկացրեց՝  սպորտի նախարարին ասել են, որպեսզի մասսայական առողջ ապրելակերպի քարոզ իրականացվի:

«Հըլը չենք նկատում և սպասում ենք ձեզանից: Շատ կարևոր խնդիր է, ես ճիշտն  ասած չգիտեմ, մենք ունե՞նք ակումբներում տարիքային սահմանափակում, թե չէ: Պետք է մտցնել»,-ասաց վարչապետը:

Placeholder
Վարչապետը սպորտի նախարարի քայլերը դեռ չի նկատում