Բրեքսիթը չի կայանա առանց բրիտանական պառլամենտի որոշման
Քաղաքական
18:12 03/11/2016
Աշխարհ

Բրեքսիթը չի կայանա առանց բրիտանական պառլամենտի որոշման

Մեծ Բրիտանիայի կառավարությունն իրավունք ունի սկսել Եվրամիության կազմից դուրս գալու գործընթացը միայն ազգային պառլամենտի կողմից համապատասխան որոշումն ընդունելուց հետո: Այս մաիսն «Deutsche Welle»-ի փոխանցմամբ այսօր՝ նոյեմբերի 3-ին, համապատասխան վճիռ է ընդունել երկրի Բարձրագույն դատարանը:

Դատավորները մերժել են կառավարության  փաստարկներն այն մասին, թե  պառլամենտի համաձայնությունն այս հարցում անհրաժեշտ չէ, և կարելի է հիմնվել միայն հանրաքվեի արդյունքների վրա:

Դատարանի որոշումը կարող է խափանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պլանները, ով պատրաստվում էր սկսել ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ բանակցությունները եկող տարվա մարտին:

Իր հերթին Թերթզա Մեյն հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը:

Placeholder
Բրեքսիթը չի կայանա առանց բրիտանական պառլամենտի որոշման