ՄԻՊ աշխատակազմին հատկացվող գումարը 2017-ի բյուջեի նախագծով  կրճատվել է
Իրավունք
10:49 03/11/2016
Հայաստան

ՄԻՊ աշխատակազմին հատկացվող գումարը 2017-ի բյուջեի նախագծով կրճատվել է

2017 թվականի պետական բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին  նախատեսված է հատկացնել 250.8 միլիոն դրամ: ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝  այս ցուցանիշը փոքր-ինչ՝ 4,3 միլիոն դրամով զիջում է այս տարվա ծրագրային ցուցանիշին: Փոխնախարարն ասաց, որ ՄԻՊ աշխատակազմի դեպքում մոտեցումը, որը կիրառվել է  միջոցների հատկացման համար, նույնն է, ինչ պետական մնացած հիմնարկների դեպքում:

Միաժամանակ Ա. Ջանջուղազյանը նշեց, որ, իհարկե,  ՄԻՊ աշխատակազմի համար նախատեսված գումարը բավարար չէ, սակայն կան սահմանափակումներ:

 

Placeholder
ՄԻՊ աշխատակազմին հատկացվող գումարը 2017-ի բյուջեի նախագծով կրճատվել է