Սլովակիայի ԱԺ նախագահը սիրում է կրկնել Հայաստանում լսած արտահայտությունը
Քաղաքական
14:16 03/11/2016
Հայաստան

Սլովակիայի ԱԺ նախագահը սիրում է կրկնել Հայաստանում լսած արտահայտությունը

Ով Հայոց պատմությունը չգիտի, չգիտի, թե ինչ զոհերի կարող են գնալ մարդիկ: Խելացի մարդը պետք է իմանա Հայոց պատմությունն ու հասկանա,- ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ ունեցած հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ ասաց  Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն:

Նա նշեց, որ սիրում է կրկնել այն նախադասությունը, որը լսել է  Հայաստնում՝ «կարելի է ներել, բայց մոռանալ երբեք չի կարելի»:

«Բայց պետք չէ ողբերգականացնել պատմությունը: Այն նախադասությունը, որ ես կրկնեցի, պետք է լինի կարևոր իսկական արժեքներով իր նախնիներին և ավանդույթները հարգող ցանկացած մարդու համար»,- ասաց Ա. Դանկոն:

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահն ընդգծեց՝ ուրախ է, որ իր երկրի խորհրդարանն ընդունել է  Հայոց ցեղասպանությունը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևոր է դրանց հետագա կանխարգելման համար:

 

Placeholder
Սլովակիայի ԱԺ նախագահը սիրում է կրկնել Հայաստանում լսած արտահայտությունը