ՄԻՊ գրասենյակի վրա ճնշումներ չկան. Պաշտպան
Իրավունք
13:51 03/11/2016
Հայաստան

ՄԻՊ գրասենյակի վրա ճնշումներ չկան. Պաշտպան

«2017 թվականի պետական բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին  նախատեսված գումարն  այս տարվա համեմատ նվազել է: Մենք բավականին առարկություններ ենք ներկայացրել ֆինանսների նախարարություն»,-Ազգային ժողովում լրագրողների հետ  զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ կան որոշակի անճշտություններ, որոնք ներառվելու են ԱԺ քննարկումներից հետո վերամշակվող նախագծում, բյուջեն զգալիորեն պետք է ավելանա: Ա. Թաթոյանն ասաց, որ նախատեսում են Տավուշի և Լոռու մարզերում բացել իրենց ներկայացուցչությունները:

Պատասխանելով լրագրողի  հարցին, թե ձեր պաշտոնավարման ընթացքում ՄԻՊ գրասենյակի վրա ճնշումներ եղե՞լ են, նա նշեց, որ  ճնշումներ գրասենյակի վրա չկան:

«ՄԻՊ աշխատանքը շատ բարդ է, լինում են ժամանակաշրջաններ, որ բարդ հարաբերություններ են լինում գործընկերների հետ, հուլիսյան իրադարձությունների ժամանակ բավականին բարդություններ կային: Բայց այսօր ճնշումների հետ կապված խնդիր չկա»,- ասաց Ա.Թաթոյանը:

Placeholder
ՄԻՊ գրասենյակի վրա ճնշումներ չկան. Պաշտպան