Արա Աբրահամյանը  մտադիր է իր եղբայրներին կրկին  ներգրավել  քաղաքականություն. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:36 04/11/2016

Արա Աբրահամյանը մտադիր է իր եղբայրներին կրկին ներգրավել քաղաքականություն. «Ժամանակ»

Ռուսաստանի հայերի միության նախագահ  Արա Աբրահամյանը  մտադիր է իր եղբայրներին կրկին  ներգրավել  քաղաքականություն  և նախկինի պես տեղաբաշխել  ՀՀԿ-ում,  ԲՀԿ-ում և  «Հայկական վերածնունդի» վերածնված  ՕԵԿ-ում. այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

2003-ին Աբրահամյան եղբայրներից  ավագը՝  Սերյոժա Աբրահամյանը  մեծամասնական ընտրակարգով դարձավ  պատգամավոր թիվ 54 ընտրատարածքից։  2007-ին՝  արդեն 4-րդ գումարման խորհրդարանում  Աբրահամյան եղբայրներից երեքն արդեն  պատգամավորներ էին , Սերյոժա Աբրահամյանը  պատգամավորական մանդատը  ստացել էր ՕԵԿ-ից,  Արմեն Աբրահամյանին մանդատ  տվել էր  ԲՀԿ-ն, իսկ Գագիկ Աբրահամյանը՝  հանգրվանել էր իշխող ՀՀԿ-ում։

Placeholder
Արա Աբրահամյանը մտադիր է իր եղբայրներին կրկին ներգրավել քաղաքականություն. «Ժամանակ»