Գագիկ Ծառուկյանը առաջիկա երկուշաբթի  սկսելու է  իր վերադարձի  շուրջ քննարկումները. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:04 04/11/2016

Գագիկ Ծառուկյանը առաջիկա երկուշաբթի սկսելու է իր վերադարձի շուրջ քննարկումները. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը առաջիկա երկուշաբթի  օրը վերադառնալու է Հայաստան և անմիջապես սկսելու է  քաղաքականություն իր վերադարձի  շուրջ քննարկումները  քաղաքական,  գործարար, հասարակական  շրջանակների հետ։ 

Ծառուկյանը մտադիր է ոչ թե քաղաքականություն վերադառնալ  որպես ԲՀԿ առաջնորդ,  այլ ծրագրում է դառնալ վերկուսակցական  համահայկական մի մարմնի  առաջնորդ,  որի մաս կարող է կազմել նաև ԲՀԿ-ն։  Վերադարձի շուրջ իր ծրագրերի վերաբերյալ  Ծառուկյանը մտադիր է հաջորդ  շաբաթ  առանձնազրույց ունենալ Սերժ Սարգսյանի հետ։  «Ժամանակ»-ին հաջողվել է ուշագրավ մանրամասներ  իմանալ։ 

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի  հիմնական նախաձեռնողները  Ծառուկյանի ներկա և նախկին խոսնակներ՝  Խաչիկ Գալստյանն ու Իվետա Տոնոյանը, ինչպես նաև lurer.com կայքի  սեփականատեր  Արման Վարդանյանը։ Նրանք իրենց հետագա ճակատագիրը, ինչ-որ բան ձեռնարկելու շանսը տեսնում են  հենց Ծառուկյանի  վերադարձով պայմանավորված։

 

Placeholder
Գագիկ Ծառուկյանը առաջիկա երկուշաբթի սկսելու է իր վերադարձի շուրջ քննարկումները. «Ժամանակ»