Նախկին նախարարը դարձավ ռեկտորի պաշտոնակատար
Կրթություն, գիտություն
13:27 04/11/2016

Նախկին նախարարը դարձավ ռեկտորի պաշտոնակատար

Այսօր Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում որոշվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արմեն Մուրադյանին: Վերջինը, հիշեցնենք, առողջապահության նախկին նախարարն էր:

«Առաջիկա օրերին կնշանակվի ռեկտորի ընտրությունների օրը և 40 օր հետո բուհը կընտրի ռեկտոր», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց համալսարանի մամուլի քարտուղար Վիկտորյա Անիկինան:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Placeholder
Նախկին նախարարը դարձավ ռեկտորի պաշտոնակատար