Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմը կրկին արժանացել է մրցանակի
Մշակույթ
17:46 04/11/2016
Հայաստան

Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմը կրկին արժանացել է մրցանակի

Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում կայացել է ԱՊՀ երկրների Երիտասարդ կինոյի «Հույս» կինոֆորումը, որին Հայաստանից մասնակցել է երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադևոսյանն իր «Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ խաղարկային կինոնկարով:  Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: 

«Հույս» կինոֆորումի միջազգային ժյուրիի կողմից ռեժիսորի ֆիլմն արժանացել է «Լավագույն խաղարակային ֆիլմ» մրցանակին: «Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմի երկու ցուցադրություններն էլ անցել են լեփ-լեցուն դահլիճներով և արժանացել հանդիսատեսի բարձր գնահատականին ու ջերմ ընդունելությանը:

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է լուրը, քանի որ ֆիլմը իր աջակցությամբ է նկարահանված։

«Եվ կրկեսը ժամանեց…» կինոնկարը հաջողությամբ մասնակցել է մի շարք միջազգային հեղինակավոր կինոփառատոների` արժանանալով, ավելի քան, 20 մրցանակների:

Placeholder
Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմը կրկին արժանացել է մրցանակի