Հայ նկարիչների կտավները՝ Trinity International Auction-ում
Մշակույթ
10:00 04/11/2016
Աշխարհ

Հայ նկարիչների կտավները՝ Trinity International Auction-ում

ԱՄՆ Օհայո նահանգում  կայացած միջազգային Trinity Auctions-ում հայտնի նկարիչ Մարտիրոս Սարյանի «Կակաչներ և  երիցուկներ» կտավը  (1959 թ.) վաճառվել է  67,375 դոլարով: Այս կտավը աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործն եղել: Այս մասին գրում է antiquesandthearts.com կայքը:

Սարյանի մեկ այլ աշխատանք՝ «Աշունը Երևանում» ( 1955 թ.) վաճառվել է 50,200 դոլարով:



Աճուրդում ներկայացվել է  նաև Մինաս Ավետիսյանի «Տոթ օր» ( 24,500 դոլար)  և Հովհաննես Կալենցի «Ծաղիկներ և միրգ՝ կապույտ սեղանին» (17,150 դոլար) կտավները:

Աճուրդում հիմնականում ներկայացված է եղել ծագումով հրեա, ամերիկացի նկարիչներ աշխատանքներ՝ արված 1925-1950-ականներին: The Steven Wasse հավաքածուում ներառված է 80 աշխատանք, որից 50-ը վաճառվել է այս աճուրդում, մյուս մասը կներկայացվի փետրվարին: 

Placeholder
Հայ նկարիչների կտավները՝ Trinity International Auction-ում