Ոստիկանապետի փեսան երկրորդ առանձնատունն է գնել ԱՄՆ-ում. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:54 05/11/2016

Ոստիկանապետի փեսան երկրորդ առանձնատունն է գնել ԱՄՆ-ում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ում կարդում ենք. «ՀՀ ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանի  փեսա ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը  ԱՄՆ-ում  այս տարի  մայիսին  երրորդ զավակն ունենալուն զուգահեռ  ձեռք է բերել  երկրորդ առանձնատունը։ 

Մեր ձեռքի տակ  գտնվող  փաստաթղթերից հայտնի  է դառնում, որ այս տարի հունիս  ամսին ԱԺ  պատգամավորը  բնակարան (կոնդո) է ձեռք բերել 475  հազար  ԱՄՆ դոլարով՝  ԱՄՆ Կալիֆոռնիա  նահանգի Վալի Վիլիջ  քաղաքում, որից 200 հազարը վճարել է կանխիկ։ 

Ի դե, սա Արթուր Գևորգյանի  միակ առանձնատունը  չէ ԱՄՆ-ում։  Անցած տարի  նմանատիպ  մի առանձնատուն  Գևորգյանը գնել է  Գլենդելում՝ 520 հազար դոլար արժողությամբ, նույնպես վճարելով  200 հազար կանխավճար»:

Placeholder
Ոստիկանապետի փեսան երկրորդ առանձնատունն է գնել ԱՄՆ-ում. «Ժամանակ»