Բոստոնի համալսարանում դասավանդվելու է Հայոց ցեղասպանության թեման
Կրթություն, գիտություն
19:24 05/11/2016
Աշխարհ

Բոստոնի համալսարանում դասավանդվելու է Հայոց ցեղասպանության թեման

Բոստոնի համալսարանը Արվեստի և գիտության քոլեջում սկսել է Հոլոքոստի և ցեղասպանության մասին դասընթացը, որի շրջանակում ուսուցանվում է նաև Հայոց ցեղասպանության թեման: Այս մասին գրում է «Հայերն այսօր»-ը: 

Համալսարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ, համալսարանի ղեկավարությունը հույս ունի, որ դասընթացի շնորհիվ իր ուսանողները ոչ միայն պատմություն կսովորեն, այլև կսովորեն պատմությունից: Արվեստի և գիտության քոլեջի պրոֆեսոր Նենսի Հարովիցը, ով Հոլոքոստի պատմության մասնագետ է, նշել է, որ դասընթացի արդյունքում ուսանողները կսովորեն, թե ինչպես են տեղի ունեցել 20-րդ դարի ամենասարսափելի, պետության կողմից հովանավորված զանգվածային սպանությունները:

Պրոֆեսորը նշում է, որ 20-րդ դարում և ներկայիս ժամանակաշրջանում աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների մասին սովորելով «պաշտպանվում է հիշողությունը»:

Հոլոքոստի և ցեղասպանության մասին դասընթացի շրջանակում ուսանողները կանցնեն հետևյալ կուրսերը` Հայոց ցեղասպանություն, եվրոպական ֆաշիզմ, ցեղասպանության կանխարգելում, մարդու միջազգային իրավունքների պատմություն և Հոլոքոստ:

Placeholder