Մոսկվայում չինական կինոյի փառատոնը կբացի Ջեկի Չանը
Հասարակություն
19:41 05/11/2016
Աշխարհ

Մոսկվայում չինական կինոյի փառատոնը կբացի Ջեկի Չանը

Ջեկի Չանը Մոսկվա կժամանի, որտեղ կմասնակցի չինական կինոյի փառատոնի բացման արարողությանը: Լուրը գրում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը՝ նշելով, որ փառատոնը կանցկացնի նոյեմբերի 8-ին:

Փառատոնի առաջին օրը հյուրերի համար կցուցադրվի «Հետքերով» կատակերգական մարտաֆիլմը, որի գլխավոր դերակատարը Ջեկի Չանն է:

Չինական կինոյի փառատոնի շրջանակներում մինչև նոյեմբերի 27-ը ֆիլմեր կցուցադրվեն մոսկվայում և Դոնի Ռոստովում:

Հանդիսատեսը ամենատարբեր ժանրերի ֆիլմեր կտեսնի, որոնք թողարկվել են 2015-2016 թվականներին: Մասնավորապես՝ կցուցադրվեն «Սիրո գիրքը», «Մահացու մեկուսացում», «Գայլի պաշտամունքը», «Դարանակալած վագր, թաքնված վիշապ. Ճակատագրի սուրը» կինոժապավենները:

Չինացի կինոդերասանն առաջին անգամ չէ, որ Մոսկվա է ժամանում: Իր վերջին այցի ժամանակ նա խոստովանել է, որ կցանկանար ֆիլմ նկարահանել Ռուսաստանում:

62-ամյա Չանը նաև հավելել է, որ վերջին տարիներին հակված  իր ֆիլմերում ավելի շատ դերասանական խաղ ավելացնելուն. «Ցանկանում եմ ցույց տալ, որ ես ուղղակի կռվող չեմ, այլ նաև դերասան եմ, ով այդ թվում նաև կարողանում է կռվել»:

 

Placeholder