Գազի նոր սակագինը կգործի հունվարի 1-ից,  էլեկտրաէներգիայի սակագինը՝  փետրվարի 1-ից. Ռոբերտ Նազարյան
Տնտեսություն
13:15 07/11/2016
Հայաստան

Գազի նոր սակագինը կգործի հունվարի 1-ից, էլեկտրաէներգիայի սակագինը՝ փետրվարի 1-ից. Ռոբերտ Նազարյան

Հանրային ծառայութունը կարգավորող հանձնաժողովը մտադիր է վերանայել էլելտրաէներգիայի սակագինը և հակված է իջեցնել այն: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Նրա խոսքերով՝ վերանայման համար հիմք է հանդիսացել գազի սակագնի իջեցումը: «Մեզ համար ակնհայտ է, որ եթե ջերմային կայանների համար գազի գինը 1000 խմ-ի համար սահմանվում է 15 դոլարով ավելի ցածր, քան գործող սակագինն է, բնականաբար, սակագները պետք է վերանայվեն և համապատասխան գնահատական տրվի, գոնե, այս գործոնով»,- ընդգծեց Ռոբերտ  Նազարյանը:

ՀԾԿՀ նախագահը չհաստակեցրեց, թե էլեկտրաէներգիայի սակագինը քանի՞ դրամով կնվազի՝ նշելով, որ սակագնի իջեցման այլ բաղադրիչներ կան, մասնավորապես,  պետք է հստակեցվի էլէներգիա արտադող տարբեր կայանների սակագները և առկա ներդրումերը: «Բոլոր ընկերություններին նամակներ ենք ուղարկել, որ գործընթաց է սկսվել, որպեսզի հաշվարկ կատարենք: Մեր որոշումը կկայացնենք ոչ ուշ, քան դեկտեմբերի վերջը: Ես խնդրում եմ, որ մեզ տրամադրեք 15-20 օր ժամանակ, որպեսզի ընկերություններից ստանանք նաև իրենց խնդիրները, մենք նոր ենք սկսել այս գործընթացը: Գիտեք նաև, որ այս տարի վարչապետը հանձնարարել է նոր սպառողական խումբ ունենալ՝ սոցիալապես անապահով խումը, իսկ նրանց համար սակագինն ավելի ցածր կլինի, քան մյուս սպառողներինը: Սա էլ կհաշվենք և բոլորին տեղյակ կպահենք այդ մասին»,- ասաց Ռոբերտ Նազարյանը;

Նա հայտնեց, որ նոյեմբերի վերջին կունենան գազի վերջնական սակագինը, որը  կգործի հունվարի 1-ից, իսկ դեկտեմբերի վերջ կունենանք էլեկտրաէներգիայի սակագինը, որը կգործի փետրվարի 1-ից:

Դիտարկմանը, թե վարչապետ Կարնեն Կարապետյանը հայտարարել է, որ գազի սակագնի իջեցման սուբսիդավորումը չի լինելու պետբյուջեի հաշվին, ապա ինչի հաշվին է լինելու, Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ աղբյուրները չորսն են. «Առաջինը՝ Ռուսաստանից Հայաստան հասնող գազի տարանցման սակագնի նվազումը, այս նվազեցման հաշվին որքան գումար կմնա կուղղվի այս խնդրին: Երկրորդ՝  այն արտոնությունները, որոնք տրվում են բիզնեսին և սոցիալապես անպահով խավերին, ենթադրում ենք, որ սպառումը կավելանա, որի հասույթը նույնպես կհամարվի ֆինանսավորման աղբյուր»:

Երրորդ ֆինանսավորման աղբյուրը, որ դիտարկում է «Գազպրոմ Արմենիան», այն է որ նախկինում ունեցել է մեծ ֆինանսական պատավորություններ, իսկ այսօր այդ պարտավորությունների մեծ մասը արդեն վերացել են, ուստի, ըստ նրա, դրանք նույնպես  կուղղվեն այդ խնդրի լուծմանը:

«Ամենակարևոր աղբյուրն այն է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը խոստանում է՝ այս բոլոր 3 աղբյուրներով ռիսկերը վերցնել իր վրա, եթե  չբավարարեն, և ինքը կսուբսիդավորի մնացած մասը: Այսինքն՝ «Գազպրոմ»,-ն այդ բոլոր ռիսկերը վերցնում է իր վրա»,- նշեց Ռոբերտ Նազարյանը:

Պատասխանելով հարցին, որ ընդդիմությունը բազմիցս հայտարարել էր՝   գազի սակագնի իջեցման հնարավորություն կա, սակայն իշխանության ներկայացուցիչները բազմիցս ասել են, որ անհնար է և, արդյոք սակագների նվազեցումը կապված է ընտրությունների հետ, Ռոբերտ Նազարյանը նշեց. «Ես  քաղաքականության մեջ չեմ, ես կուսակցական չեմ, ընտրությունների մեջ չեմ, ես իմ գործառույթն եմ կատարում պրոֆեսիոնալ: Կա «Գազպրոմ Արմենինա»-ի հստակ  հայտը, որտեղ կա նաև բացատրագիր, այլևս լրացուցիչ բան չեմ կարող ասել»:
 

Placeholder
Գազի նոր սակագինը կգործի հունվարի 1-ից, էլեկտրաէներգիայի սակագինը՝ փետրվարի 1-ից. Ռոբերտ Նազարյան