Իսսամ Նայալը ներկայացրել է, թե ինչ կարելի է Սիրիայից ներմուծել Հայաստան
Քաղաքական
12:38 07/11/2016

Իսսամ Նայալը ներկայացրել է, թե ինչ կարելի է Սիրիայից ներմուծել Հայաստան

Թեև քաղաքական ասպարեզում Հայաստանի և Սիրիայի միջև ձևավորվել են բարեկամական ամուր հարաբերություններ, սակայն տնտեսության և առևտրի բնագավառում համագործակցությունը դեռ ոչ բավարար մակարդակի վրա է, չնայած այս առումով երկու երկրներում առկա է մեծ ներուժ:

Նման կարծիք է հայտնել ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ:

Այս բացթողումը լրացնելու և գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցությունն ակտիվացնելու նպատակով պարոն Իսսամ Նայալը նախարարին ներկայացրել է գյուղատնտեսական այն ապրանքատեսակների ցանկը, որը սիրիական կողմը պատրաստ է ներմուծել Հայաստան: Ի պատասխան նախարար Իգնատի Առաքելյանը խոստացել է ուսումնասիրել այդ առաջարկը:

Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Անդրադառնալով Սիրիայում տիրող ներկա իրավիճակին և հույս հայտնելով, որ սիրիական հողում կրկին կհաստատվի խաղաղություն` նախարարը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում սիրիական հարուստ փորձը կարող է օգտակար և օրինակելի լինել հայ մասնագետների համար: Այս համատեքստում նախարարը կարևոր է համարել փորձի փոխանակման նպատակով փոխայցերի կազմակերպումը:
 

Placeholder
Իսսամ Նայալը ներկայացրել է, թե ինչ կարելի է Սիրիայից ներմուծել Հայաստան