Կոստանյան. ՄԻԵԴ վճիռներով Հայաստանն ունի 924 000, իսկ  Ադրբեջանը՝ 2,5 մլն եվրոյի  վճարման պարտավորություն
Իրավունք
11:40 07/11/2016
Հայաստան

Կոստանյան. ՄԻԵԴ վճիռներով Հայաստանն ունի 924 000, իսկ Ադրբեջանը՝ 2,5 մլն եվրոյի վճարման պարտավորություն

Հայաստանի հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ մինչ օրս կայացրել է 67 վճիռ, վճարման ենթակա գումարը կազմում է 924 00 եվրո, հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում: Գ. Կոստանյանը տեղեկացրել է նաև, որ նշված գումարի մի մասն արդեն վճարվել է, մնացածը փոխանցման փուլում է: 

Ադրբեջանի  դեմ  ՄԻԵԴ 99 վճիռ է  կայացրել:  Նյութական պատասխանատվության՝ այսինքն` պետբյուջեից վճարվող գումարների տարբերությունը նույնպես զգալի է, նշել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ  2002 թվականից մինչև այսօր ընդդեմ Հայաստանի հանրապետության ներկայացրած հայցերի ընդհանուր գումարը կազմել է 15 մլն եվրո, բավարարված վճիռներով, սակայն վճարման ենթակա է 924 000-ը:  

«Եթե համեմատենք Ադրբեջանի հետ, ապա Ադրբեջանն  արդեն 2,5 մլն եվրոյի վճարման խնդիր ունի:
Տարեցտարի Հայաստանի կողմից վճարման ենթակա գումարը  նվազում է, որովհետև այս ընթացքում մեր պետական մարմինները, իրավապահ ոլորտը ավելի շատ են  կիրառում  եվրոպական չափանիշները,   ինչը հանգեցնում է կամ պետք է հանգեցնի խախտումների նվազմանը»,- ընդգծել է Գ. Կոստանյանը:

Placeholder
Կոստանյան. ՄԻԵԴ վճիռներով Հայաստանն ունի 924 000, իսկ Ադրբեջանը՝ 2,5 մլն եվրոյի վճարման պարտավորություն