Մեկնել են Դուբայ՝ տոնելու Արգամիչի հարսի ծնունդը. «Հրապարակ»
Օրվա մամուլ
08:53 08/11/2016

Մեկնել են Դուբայ՝ տոնելու Արգամիչի հարսի ծնունդը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը մեկնել են Դուբայ՝ նշելու Ծառուկյանի դստեր, Արգամիչի հարսի՝ Էմմայի ծնունդը:

«Նոյեմբերի 1-ին Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի կինը՝ Էմմա Ծառուկյանը, դարձավ 27 տարեկան, և, ահա, խնամիները որոշել են այն նշել տաք երկրներում՝ օտար աչքերից հեռու: Մեկնել են ընտանիքներով՝ զավակների և թոռների հետ միասին»,-գրել է թերթը:

 

Placeholder
Մեկնել են Դուբայ՝ տոնելու Արգամիչի հարսի ծնունդը. «Հրապարակ»