Լևոն Ալթունյանը որևէ պատժի, նույնիսկ սիմվոլիկ նկատողության  չի արժանանա.«Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:05 08/11/2016

Լևոն Ալթունյանը որևէ պատժի, նույնիսկ սիմվոլիկ նկատողության չի արժանանա.«Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության նախարար  Լևոն Ալթունյանը  նոյեմբերի 4-ին հայտարարել էր. «Մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով  չեմ զբաղվում...իմ համակարգը ամբողջ համակարգն է,  ոչ թե մեկ-երկու բողոքավոր  ծննդկանի բարեկամներ»։ 

«Ժողովուրդ»-ը գրել է. «Այս ցինիկ ելույթին անդրադառնալով՝  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր՝ «Եթե Ալթունյան Լևոնը նման բան է ասել,  ապա ես մինչ այդ չեմ ճանաչել, իսկ ես նրան լավ եմ ճանաչում»։  Իսկ ինչ պատիժ է սպասվում նախարարին նման  ոչ պորֆեսիոնալ մոտեցման համար։ 

«Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝  վարչապետի խորհրդական  Շուշան Սարդարյանն ասել է, որ  վարչապետն արդեն  անդրադարձել է  նախարարի հայտարարությանը։  Այսինքն Ալթունյանը որևէ պատժի, նույնիսկ սիմվոլիկ նկատողության  չի արժանանա։  Փոխարենը քննադատություններից հետո նա փորձում է սրբագրել  հայտարարությունը և այսօր  կհանդիպի 3 տուժածների հարազատների հետ։  Մինչդեռ «Ժողովուրդ»-ը պարզել է, որ  2015-2016 թթ.  Մահացած  ծննդկանների թիվը  հասնում է 15-ի։  Այսինքն՝  միայն առավել մեծ աղմուկ  հանած դեպքերն են արժանացել նախարարի ուշադրությանը»։

Placeholder
Լևոն Ալթունյանը որևէ պատժի, նույնիսկ սիմվոլիկ նկատողության չի արժանանա.«Ժողովուրդ»