«Յասնայա պոլյանա»-ի հաղթողն Արցախում է՝ նոր նյութերի հավաքագրման համար
Մշակույթ
19:04 08/11/2016
ԼՂՀ

«Յասնայա պոլյանա»-ի հաղթողն Արցախում է՝ նոր նյութերի հավաքագրման համար

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է արձակագիր Նարինե Աբգարյանին և նրան ուղեկցող անձանց:

Նարինե Աբգարյանի՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ » ստեղծագործությունը  նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած «Յասնայա պոլյանա»  գրական մրցանակաբաշխության «21-րդ դար» գլխավոր անվանակարգում ժյուրիի  կողմից ընտրվել է հաղթող:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդարանի նախագահը շնորհավորել է հեղինակին հաղթանակի կապակցությամբ և կարևորել հայանպաստ այն աշխատանքը, որ նա կատարում է արտերկրում:

«Շատ կարևոր է, որ նաև գեղարվեստական գրքերի միջոցով դրսում տեղեկանան հայկական իրականության դրվագներին: Ցանկանում եմ առանձնացնել մատուցման Ձեր յուրահատուկ ոճը, ինչը ժամանակակից մարդուն, ով երկար տեքստեր ընթերցելու ժամանակ չունի, ստիպում է ընթերցել գիրքը սկզբից մինչև վերջ»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նարինե Աբգարյանը նշել է, որ այսօր էլ Արցախում է՝ նոր նյութերի հավաքագրման համար և որ արդեն իսկ աշխատում է ապրիլյան պատերազմի մասին պատմվածքի ստեղծման ուղղությամբ:

«Ստեղծագործություններիս շարունակականությունն ապահովվելու նպատակով այցելում եմ Արցախ՝ այստեղից զորություն և ուժ ստանալու համար», - բացահայտել է արձակագիրը:

Քննարկվել են Նարինե Աբգարյանի գրքերի՝ հայրենիքում և աշխարհի հայաշատ վայրերում տարածման և հանրայնացման  հարցերը:

 

Placeholder
«Յասնայա պոլյանա»-ի հաղթողն Արցախում է՝ նոր նյութերի հավաքագրման համար