Հովհաննես Հարությունյանը գործիքային հետազոտության է ենթարկվել
Իրավունք
15:58 08/11/2016
Հայաստան

Հովհաննես Հարությունյանը գործիքային հետազոտության է ենթարկվել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին գործիքային հետազոտության են ենթարկել: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Տեղեկացնում են նաև, որ առաջիկայում կկայանա կոնսիլիում` ՀՀ առաջատար մասնագետների մասնակցությամբ, կներառվի նաև «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի քաղաքացիական նախաձեռնություն-պահանջ» կազմակերպության անդամների կողմից առաջադրված բժիշկ- մասնագետը: Արդյունքում` կորոշվեն բուժման հետագա մոտեցումներն ու ընթացքը:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» նախաձեռնությունը ակցիա էր կազմակերպել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ, որտեղից ուղղվել էին առողջապահության նախարարություն: Փոխնախարար Վահան Պողոսյանը ընդունել էր ակցիայի մասնակիցներին, լսել Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ նրանց մտահոգությունները և խոստացել անհրաժեշտ բուժզննման ենթարկել Հովհաննեսին:

Երեկ այդ հանդիպումից անմիջապես հետո Հ. Հարությունյանին էր այցելել ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանը, իրականացրել անհրաժեշտ խորհրդատվություն:

Placeholder
Հովհաննես Հարությունյանը գործիքային հետազոտության է ենթարկվել