Մ. Սարյանի հիմնանորոգված  տուն-թանգարանի առաջին այցելուն ՀՀ նախագահն է
Մշակույթ
16:11 08/11/2016
Հայաստան

Մ. Սարյանի հիմնանորոգված տուն-թանգարանի առաջին այցելուն ՀՀ նախագահն է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել  հիմնանորոգված Մ.Սարյանի տուն-թանգարանի բացման արարողությանը, որին մասնակցել են հանրապետության մշակույթի ոլորտի վաստակաշատ ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետը, Մշակույթի նախարարը, ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը և այլ հյուրեր:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը թանգարանի ղեկավարության ու հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել տուն-թանգարանում, ծանոթացել իր նախորդ այցի ժամանակ մշակութային այս օջախի հիմնանորոգման ուղղությամբ տված հանձնարարականի կատարման արդյունքներին, զրուցել թանգարանի աշխատակիցների հետ:

Հանրապետության Նախագահին զեկուցվել է, որ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում ամրացվել են շենքի հիմքերը, կրող պատերը, կառուցվել են միջոցառումների համար նախատեսված առանձին դահլիճով լրացուցիչ 4-րդ հարկ, նախկին բաց պատշգամբը վերածվել է գրադարանի, փոխվել են ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի սնուցման համակարգերը, ստեղծվել են հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների մուտքը և ներսում նրանց տեղաշարժն ապահովող հնարավորություններ: Շենքը տեխնիկապես վերազինվել է: 2013թ. մայիսին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 2016թ. նոյեմբերին:

Տուն-թանգարանը համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին, ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմանները թանգարանի այցելուների որակյալ սպասարկման, գիտական և կրթական ծրագրերի իրականացման համար,-ասվում է հաղորդագրությամբ:



















Placeholder
Մ. Սարյանի հիմնանորոգված տուն-թանգարանի առաջին այցելուն ՀՀ նախագահն է