Հայաստանն ու Ռուսաստանը Կովկասում զինված ուժերի միացյալ խմբավորում են ստեղծում
Քաղաքական
17:32 08/11/2016
Տարածաշրջան

Հայաստանն ու Ռուսաստանը Կովկասում զինված ուժերի միացյալ խմբավորում են ստեղծում

Ռուսաստանն ու Հայաստանը ծրագրում են Կովկասում ստեղծել կոլեկտիվ անվտանգությանն առնչվող խնդիրներ իրականացնելու համար նախատեսված զինված ուժերի միացյալ խմբավորում: Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքսը»  (Интерфакс):

Համապատասխան որոշման մասին փաստաթուղթը հրապարակվել է երկուշաբթի՝ նոյեմբերի 7-ին իրավական տեղեկատվության վերաբերյալ պաշտոնական կայքում:

«Կողմերը Կովկասի տարածաշրջանում իրենց կոլեկտիվ անվտանգության շահերը պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հիման վրա ստեղծում են միացյալ բանակային խմբավորում»,- նշված է երկու կողմերի միջև համաձայնեցված նախագծի բովանդակության մեջ, որը ներկայացվել է Ռուսաստանի նախագահին՝ վավերացնելու համար:

Placeholder
Հայաստանն ու Ռուսաստանը Կովկասում զինված ուժերի միացյալ խմբավորում են ստեղծում