Արոնյանի ու Մկրտչյանի թիմերը հաղթել են
Սպորտ
13:13 08/11/2016
Աշխարհ

Արոնյանի ու Մկրտչյանի թիմերը հաղթել են

Երեկ տեղի ունեցան Եվրոպայի շախմատի ակումբային առաջնության երկրորդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանի «Պադովա» ակումբը 5,5։0,5 հաշվով հաղթեց «Մարիա Սաալին»։ «Պադովա» թիմի առաջատար Արոնյանն այս մրցախաղին չմասնակցեց:

Երկրորդ տուրից հետո 12 ակումբ վաստակել են 4-ական թիմային միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «Պադովան» ընթանում է առաջատարների խմբում, իսկ լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը։

Կանանց մրցաշարի երկրորդ տուրում Լիլիթ Մկրտչյանի «Յուգրան» 2,5։1,5 հաշվով հաղթեց «Օդլար Յուրդու» ակումբին: Լիլիթ Մկրտչյանը նույնպես չէր մասնակցում այս մրցախաղին:

2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Մոնտե Կառլոյի «Սերկլ դ’Եշակ» թիմը, Բաթումի «ՆՈՆԱ» ակումբը և «Յուգրան»:

Placeholder
Արոնյանի ու Մկրտչյանի թիմերը հաղթել են