Իտալիայում  երկրաշարժից հետո եկեղեցուց գողացել են 17-րդ դարի կտավ
Իրավունք
10:01 08/11/2016
Աշխարհ

Իտալիայում երկրաշարժից հետո եկեղեցուց գողացել են 17-րդ դարի կտավ

Իտալիայում հոկտեմբերի վերջին տեղի ունեցած երկրաշարժից հետո եկեղեցուց գողացել են 17-րդ դարի նկար: Այժմ իրավապահները փնտրում են: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով AP-ին:

Կտավի հեղինակն է ֆրանսիացի գեղանկարիչ Ժան Լոմմը: 1631 թվականին արված նկարը գողացել են Նոտտորիա գյուղի եկեղեցուց: Գողերը մտել են եկեղեցի, չնայած նրան, որ այն քանդվելու վտանգը մեծ է եղել: Նրանք կտավը հանել են շրջանակից և դուրս բերել:

Մինչ այդ,  արվեստի գործերը փրկելու համար Իտալիայի  իշխանությունները  տարբեր եկեղեցիներից  անվտանգ տարածք էին տեղափոխել շուրջ 200 աշխատանք, որոնք վնասվել էին երկրաշարժի հետևանքով:

Placeholder
Իտալիայում երկրաշարժից հետո եկեղեցուց գողացել են 17-րդ դարի կտավ