Հռոﬕ Պապի խոսքերով գրված երգը կմասնակցի Սան Ռեմոյի փառատոնին
Մշակույթ
18:54 09/11/2016
Աշխարհ

Հռոﬕ Պապի խոսքերով գրված երգը կմասնակցի Սան Ռեմոյի փառատոնին

Իտալացի երաժիշտ Ստեֆանո Պիկին Հռոﬕ Պապ Ֆրանցիսկոսի խոսքերի հիման վրա երգ է գրել, որը Սան Ռեմոյում կմասնակցի իտալական երգի փառատոնին: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, որ փառատոնը տեղի Է ունենալու Է 2017 թվականի մարտին:

«Ես երջանիկ եմ ու հպարտ, որ կարողացա երաժշտության համար օգտագործել այսչափ խորը տեքստ, որը խաղաղության ու ﬕավորման ուղերձ է»,- լրագրողներին հայտարարել Է 42-ամյա երաժիշտը:

Պիկին պատﬔլ Է, որ Ֆրանցիսկոս Պապի՝ արդեն գոյություն ունեցող տեքստերի օգտագործմամբ երգ ստեղծելու գաղափարն իր գլխում ծագել Է դեռ երեք տարի առաջ: 2013 թվականին նա նամակով դիﬔլ է քահանայապետին, որում առաջարկել Է գրել ստեղծագործություն, որն ինքը բնութագրել է  որպես «փոփ-աղոթք»:

Արդյունքում երգիչն ստացել Է Հռոﬕ Պապի տեքստերն օգտագործելու Սուրբ աթոռի պաշտոնական թույլտվությունը: Այսպես հայտնվեց Ama e dimentica (Սիրիր և մոռացիր) կոմպոզիցիան, որը շուտով հեղինակի կողﬕց կկատարվի համաշխարհային ճանաչում ունեցող Սան Ռեմոյի երգի մրցույթում:

Placeholder
Հռոﬕ Պապի խոսքերով գրված երգը կմասնակցի Սան Ռեմոյի փառատոնին