Ադրբեջանցիներն ու թուրքերը միջազգային հարթակում  հայկական գորգերը ներկայացնում են որպես  իրենց մշակույթի մաս. «Առավոտ»
Օրվա մամուլ
08:39 09/11/2016

Ադրբեջանցիներն ու թուրքերը միջազգային հարթակում հայկական գորգերը ներկայացնում են որպես իրենց մշակույթի մաս. «Առավոտ»

Միջազգային ցուցահանդեսներում  ադրբեջանցիներն ու թուրքերը  Արցախի և Հայաստանի  հին նախշերով գորգերը  ներկայացնում են որպես ադրբեջանական ու  թուրքական գորգեր։  «Ղարաբաղ կարպետի» տնօրեն  Սևան Խաչատրյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, որ հաճախ է միջազգային ցուցահանդեսներում  հանդիպում նման  դեպքերի։ 

Նա ասել  է՝  այնքան անգրագետ են, որ  հայկական գորգերը ներկայացնելով  իբր թուրքական կամ  ադրբեջանական՝ չեն էլ կարողանում բացատրել  զարդանախշերի իմաստը. «Շատ եմ  տեսել՝  այդ գորգերի վրա հայկական  արձանագրություններ կային։  Նրանք դեռ խորհրդային տարիներից  հետևողականորեն Արցախի տարբեր  գյուղերից  ձեռագործ հայկական գորգեր էին գնում,   փոխանակում,  մի մասն էլ պատերազմի տարիներին  որպես  ավար են վերցրել ու  հիմա որպես  իրենց մշակույթի մաս են ներկայացնում։  Ցավալի է, այս  ոլորտում մենք  մեծ աշխատանք ունենք անելու, իսկ նրանք  հսկայական գումարներ են ծախսում հայկականի տակ ներկայանալու համար»։

Placeholder