Տնտեսագետ. ԱՄՀ-ին մի քիչ վերապահումով  վերաբերվեք
Տնտեսություն
16:32 09/11/2016
Հայաստան

Տնտեսագետ. ԱՄՀ-ին մի քիչ վերապահումով վերաբերվեք

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը կոչ արեց Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներին մի քիչ վերապահումով վերաբերվել:

«Ուզում եմ հիշեցնել, որ ԱՄՀ-ն շատ վատ, արջի ծառայություն մատուցեց Հայաստանի Հանրապետությանը, և եթե չլիներ հիմնադրամի այդ կանախատեսումը՝ Հայաստանում հաստատ ավելի բարձր  տնտեսական աշխուժության ցուցանիշ կգրանցվեր»,-ասաց նա:

Մանասերյանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է 2014-ի վերջին, երբ Հայաստանի տնտեսության համար կանխատեսեց զրոյական աճ, նույնիսկ անկում:

«Հիմա ես ձեզ ուզում եմ հարց տալ, որևէ  գործարար նման տնտեսությունում ներդրում կա՞նի: Ձեր խոնարհ ծառան ընդդիմացավ, և ես հասա նրան, որ 2015-ի ԱՄՀ-ն վերանայեց այդ վտանգավոր կանխատեսումը»,-ասաց Մանասերյանը:

Տնտեսագետը համոզված է, որ ԱՄՀ նման կանխատեսումը քաղաքականացված էր:

Պատճառների մասին՝ տեսանյութում:

Placeholder
Տնտեսագետ. ԱՄՀ-ին մի քիչ վերապահումով վերաբերվեք