Նավթի համաշխարհային գները 3-4%-ով նվազել են
Տնտեսություն
10:44 09/11/2016
Հայաստան

Նավթի համաշխարհային գները 3-4%-ով նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի դեկտեմբերյան  ֆյուչերսների արժեքները նվազել են 3,60%-ով՝  հասնելով  43,36  դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 3,19%-ով՝ հասնելով բարելի համար 44,57 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
 

Placeholder
Նավթի համաշխարհային գները 3-4%-ով նվազել են