ՊԵԿ նախագահը չի խնայել անգամ Պավել Սաֆարյանի եղբորը. «Հրապարակ»
Օրվա մամուլ
08:44 10/11/2016

ՊԵԿ նախագահը չի խնայել անգամ Պավել Սաֆարյանի եղբորը. «Հրապարակ»

ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Վարդան Հարությունյանն ազատել է օպերատիվ հետախուզության վարչության խոշոր հարկ վճարողների բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանին: Ավելի վաղ ազատել էր նաև օպերատիվի պետ Ռոբերտ Գալոյանին, որին չի բացառվում, որ խորհրդական նշանակեն: Աշխատանքից ազատվել է նաև օպերատիվ հետախուզության վարչության Շենգավիթի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը՝ «Ֆոքս» մականվամբ:

«ՕՀՎ-ի Արտաշատի պետ Լևոն Մնացականյանը՝ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից մեկը, նույնպես ազատվել է: Վ. Հարությունյանը չի խնայել անգամ ֆինանսների նախկին փոխնախարար, այժմ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Պավել Սաֆարյանի եղբորը՝ ՕՀՎ 1-ին բաժնի պետ Գագիկ Սաֆարյանին»:

Placeholder
ՊԵԿ նախագահը չի խնայել անգամ Պավել Սաֆարյանի եղբորը. «Հրապարակ»