Գագիկ Բեգլարյանն ուզում է  քաղաքապետ դառնալ. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:37 10/11/2016

Գագիկ Բեգլարյանն ուզում է քաղաքապետ դառնալ. «Ժամանակ»

Տրանսպորտի և կապի նախկին նախարար  Գագիկ Բեգլարյանը  պաշտոնին  հրաժեշտ տալուց  հետո  տևական ժամանակ  արտերկրում էր։  Վերջին օրերին  երկար մտորելուց և Սերժ Սարգսյանի  հետ քննարկումներից հետո  Բեգլարյանը  որոշել է մնալ  ՀՀԿ-ում, պահպանել տեղը կուսակցության  Գործադիր մարմնում  և դեկտեմբեր ամսին  Երևանի Կենտրոնական համայնքում  հիմնել նախընտրական շտաբ  ՀՀԿ ցուցակով  ռեյտինգային  ընտրակարգով  ԱԺ ընտրություններում  մասնակցելու համար։ 

«Գագիկ Բեգլարյանը հույս ունի, որ լավ ցուցանիշներ ապահովելու դեպքում դեռևս կարող է  համոզել Սերժ Սարգսյանին  առաջադրվել ԱԺ  ընտրություններից հետո  կայանալիք  ավագանու ընտրություններում գլխավորել ՀՀԿ ցուցակը՝ դառնալով Երևանի քաղաքապետ»,-գրել է «Ժամանակ»-ը:

Placeholder
Գագիկ Բեգլարյանն ուզում է քաղաքապետ դառնալ. «Ժամանակ»