Օսկանյանն ու Արթուր Բաղդասարյանը դավադրություն են կազմակերպել Նիկոլ Փաշինյանի դեմ. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:04 10/11/2016

Օսկանյանն ու Արթուր Բաղդասարյանը դավադրություն են կազմակերպել Նիկոլ Փաշինյանի դեմ. «Ժամանակ»

 ՔՊ վարչության անդամ  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դեմ  նոր արշավ է   սկսվել։  Մասնավորապես՝  «Հայկական վերածնունդ»  և «Համախմբում»  կուսակցությունները  Հայաստանում ԵՄ  պատվիրակության ղեկավար  Պյոտոր Սվիտալսկուն  և ՀՀ-ում  ԵՄ դեսպաններին  վերջնագիր են  ներկայացրել,  որ կբոյկոտեն հրապարակային  և փակ  հանդիպումները եվրոպացի  պաշտոնյաների հետ, եթե դրանց մասնակցի նաև  ՔՊ վարչության անդամ  Նիկոլ Փաշինյանը։  Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«Վերջերս ԵՄ  բարձրաստիճան  պաշտոնյաներից  մեկի հետ  հանդիպումից առաջ  Վարդան Օսկանյանն ու Արթուր Բաղդասարյանը  պնդել են իրենց  պայմանը։ Սվիտալսկին  չի մերժել վերջիններիս, բայց  փոխարենը Նիկոլ Փաշինյանի համար  առանձին  հանդիպում է կազմակերպել, մնացած քաղաքական ուժերի համար՝ առանձին»,-հավելել է թերթը:

 

 

 

Placeholder
Օսկանյանն ու Արթուր Բաղդասարյանը դավադրություն են կազմակերպել Նիկոլ Փաշինյանի դեմ. «Ժամանակ»