Կարեն Կարապետյանն այսօր կանդամագրվի ՀՀԿ-ին. «Փաստ»
Օրվա մամուլ
08:39 10/11/2016

Կարեն Կարապետյանն այսօր կանդամագրվի ՀՀԿ-ին. «Փաստ»

Եթե այսօր երեկոյան կայանա Հանրապետական կուսակցության ԳՄ նիստը, ապա հենց այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կդառնա այդ կուսակցության անդամ: Այս մասին գրել է «Փաստ» օրաթերթը:

«Բանն այն է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր երեկոյան կվերադառնա արտերկրից, և եթե վայրէջքն ուշ ժամի լինի, ապա կհետաձգվի կուսակցության նիստը: Ինչևէ: Կուսակցության առաջիկա նիստում, ըստ մեր աղբյուրի տվյալների, վարչապետը կդառնա ՀՀԿ անդամ: Իսկ հետագայում` ՀՀԿ փոխնախագահ:  Սա մի բան է նշանակում` Կարեն Կարապետյանը ամենևին էլ վեց ամսով չի «ժամանել» Հայաստան. նա եկել է, որ մնա»,-գրել է թերթը:

Placeholder
Կարեն Կարապետյանն այսօր կանդամագրվի ՀՀԿ-ին. «Փաստ»