Հրանտ Բագրատյան. «Պետք է լինի գազի միասնական սակագին».«168 ժամ»
Օրվա մամուլ
08:41 10/11/2016

Հրանտ Բագրատյան. «Պետք է լինի գազի միասնական սակագին».«168 ժամ»

«Այսօր Հայաստանում  ժողովրդին գազը վաճառում են  300 դոլարով, մինչդեռ արդարացված գինը 150-180  դոլար է։  Միաժամանակ, կարծում եմ,  40 տոկոս ստվերային տնտեսության պայմաններում  պետք է լինի  գազի միասնական  սակագին ինչպես՝  արդյունաբերության,  արտադրողների, այնպես էլ՝ սպառողների համար,  անկախ դրա ինքնարժեքից,  անկախ խողովակի ճնշման աստիճանից»,-այս մասին «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին  վարչապետ,  ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ մեկնաբանելով գազի սակագնի իջեցումը։ 

Ըստ նրա՝  սոցիալական խոցված շերտերին օգնելը  գեղեցիկ է հնչում,  բայց հնարավոր չի դեֆինացնել  այդ սոցիալական շերտերը 40-45 տոկոս  ստվերի պայմաններում. «Երկար ժամանակի համար դա կառաջացնի լուրջ բացասական էֆեկտ»։

Placeholder
Հրանտ Բագրատյան. «Պետք է լինի գազի միասնական սակագին».«168 ժամ»