Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետական ընկերությունները կմասնավորեցվեն նաև Ֆոնդային բորսայի միջոցով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում առաջարկներ ներկայացնել մասնավորեցման ցուցակում չգտնվող պետական ընկերությունների և պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնեմասերի բաց և հրապարակային մրցույթով, այդ թվում՝ Ֆոնդային բորսայով հրապարակային առաջարկությունների միջոցով մասնավորեցման վերաբերյալ:
«Կարծում եմ՝ մեկնաբանելու կարիք չկա: Մենք ուզում ենք և Ֆոնդային բորսան աշխուժացնել, և այդ հրապարակն ու հարթակը ստեղծենք, ինչպես նաև այդ ընկերություններում կառավարման մակարդակը բարձրացնենք»,- գործադիրի այսօրվա նիստում ասաց Կարեն Կարապետյանը: