Արամ Խաչատրյանի և Աշոտ Բաբայանի ստեղծագործությունները կհնչեն Մարինյան թատրոնում
Մշակույթ
09:23 10/11/2016
Հայաստան

Արամ Խաչատրյանի և Աշոտ Բաբայանի ստեղծագործությունները կհնչեն Մարինյան թատրոնում

Մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հայտնի «Դիմակահանդես»-ը կհնչի հեղինակավոր Մարինյան թատրոնում: Նոյեմբերի 15-ին կայանալիք համերգի ընթացքում կհնչի նաև ժամանակակից հայ կոմպոզիտոր Աշոտ Բաբայանի՝ ալտի և նվագախմբի համար գրված կոնցերտը (մենակատար՝ Իրինա Իվանովա): 

Բեմում կլինի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը․ դիրիժոր՝ Նիկոլայ Խոնձինսկի։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի կոմպոզիտորների միությունից: 

Համերգային երեկոյի ընթացքում երաժշտասեր հանրության դատին կհանձնվեն նաև Գեորգի Սվիրիդովի, Գալինա Ուստվոլսկայայի, Բորիս Չայկովսու ստեղծագործությունները։

Placeholder
Արամ Խաչատրյանի և Աշոտ Բաբայանի ստեղծագործությունները կհնչեն Մարինյան թատրոնում