ՏՏ ոլորտին աջակցելու նպատակով վարչապետը հանձնարարական տվեց ԱԳՆ-ին
Տնտեսություն
11:39 10/11/2016
Հայաստան

ՏՏ ոլորտին աջակցելու նպատակով վարչապետը հանձնարարական տվեց ԱԳՆ-ին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցելու նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում նոր հանձնարարական տվեց Արտաքին գործերի նախարարությանը:

Վարչապետի խոսքերով՝  շաբաթական մեկ օր ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկում են, թե ինչ պայմաններ ստեղծեն, որպեսզի իրենց համար բարենպաստ պայմաններ լինեն և «թռիչք ապահովեն»: «Իրենք դիմել են հետևյալ խնդրանքով. 15 երկրների  ՀՀ դեսպանատներում այդ հարթակը օգտագործելով՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն ուզում են ունենալ ներկայացուցչություններ: Դա լրացուցիչ ծախս չէ դիվանագիտական կորպուսի համար, ծախսը հոգալու են ՏՏ ոլորտի բիզնեսի ներկայացուցիչները:  Խնդրում ենք աջակցել»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը դիմեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներին, մտածել, գուցե նման հարթակ ստեղծեն նաև իրենք, որպեսզի հետո առանձին առևտրային ներկայացուցչություններ իրենք էլ չստեղծեն:  

 

Placeholder
ՏՏ ոլորտին աջակցելու նպատակով վարչապետը հանձնարարական տվեց ԱԳՆ-ին